«Ժառանգությունում» լուրջ խմորումներ են: Իմ ընկեր Դավիթ Սանասարյանն ու Զարուհի Փոստանջյանը դատապարտում են իմ մյուս ընկեր Արմեն Մարտիրոսյանի ու Ռուբեն Հակոբյանի հանդիպումը Սերժ Սարգսյանի հետ: Կրքերը շիկացած են, կուսակցությունը կանգնած է պառակտման շեմին, ալարող-չալարողը խոսում է «Ժառանգության» մասին, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանն ընտանեկան գործերով ԱՄՆ-ում է ու հայտնի չէ՝ երբ կվերադառնա: Այ, էս անպատասխանատվությունն է, որ ինձ ցավեցնում է: Անպատասխանատվությունն այն կես միլիոն ընտրողների առջև, որ երկու տարի առաջ քվե են տվել Րաֆֆիին, էն թիմի առջև, որ կռիվ է տվել հանուն ամեն մի քվեի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել