Araratnews.am-ը գրում է.
Ես ի սկզբանե ԵՏՄ-ին տնտեսական հարցադրումով չեմ նայել ու հիմա էլ չեմ նայում: Նման կարծիք այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով ԵՏՄ անդամակցության մասին, հայտնեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը: Ըստ բանախոսի՝ Հայաստանն այլընտրանք չուներ և այլ բան անել չէր կարող, հատկապես այն դեպքում, երբ անդամակցությունն ուզում էր Ռուսաստանը:
«Այլ հարց է, թե մենք ինչ դիրք ենք գրավելու ԵՏՄ տնտեսական տարածքում: Վերջին 1-2 տարիների ընթացքում ոչինչ չի փոխվել, մինչդեռ մենք կարող ենք ԵՏՄ շուկայում ոչ միայն ներկրող, այլև արտահանող լինել: ԵՏՄ չի կարող լինել և չի լինելու այն ձևաչափով, ինչ պատկերացնում են որոշ մարդիկ: ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը տնտեսական համագործակցության հետ աղերս չունի»,-նկատեց բանախոսը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ




