Slaq.am-ը գրում է.
ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա պատգամավո-րական բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը մարտի 13-ին Լատվիայի Ազգային գրադարանում Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանը հանդես է եկել ելույթով: Նա մասնավորապես նշելէ, որ Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է:
ԱԺ փոխնախագահն արձանագրել է, որ ցուցահանդեսում ներկայացված եվրոպական մամուլի արձագանքը Հայոց ցեղասպանության եղելության վկայությունն է: Նրա խոսքով` Թուրքիայի կողմից Ցեղասպանության ժխտումը նույնքան վատ է,որքան իրագործումը: Նրա խոսքով` պետք է միասնական պայքարել թուրքական ժխտողականության դեմ:
Նյութի աղբյուր՝ http://www.slaq.am/arm/news/1010611/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



