Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էլի անցել է գրառումների ժանրին... Թվիթերի իր միկրոբլոգում վերջին մի քանի ժամվա ընթացքում նա կատարել է 10 գրառում, որոնց մեծ մասն ինչպես միշտ հայերի, Հայաստանի և «գրավված տարածների» մասին են: Ալիևը խոստանում է ադրբեջանցիներին վերադարձնել հայերի կողմից գրաված տարածքները, վերականգնել երկրի տարածքային ամբողջականությունն ու պատժել անվճռական հայերին:
«Գլխավոր խնդիրը նրանում է, որ Հայաստանն արհամարհում է միջազգային նորմերը և վճռականություն չի դրսևորում։»
Ըստ Ալիևի` համաձայն միջազգային նորմերի` պատմական արդարությունն Ադրբեջանի կողմն է, և նրանք իրենց բոլոր որոշումներով կպաշտպանեն Ադրբեջանի տեսակետը:
Իլհամ Ալիևն իր գրառումներով նաև փորձում է իր ժողովրդին հավատացնել, որ իրենք ամենահզորն են, որ այն, ինչ իրենք են անում, ամենաճիշտն է, և շուտով կերևան իրենց գործողությունների արդյունքները:
Շարունակելով իր «վիրտուալ քարոզը»` Ալիևն անցում է կատարում երկրի տնտեսությանը, նշելով, որ իրենց երկրի տնտեսությունն այժմ կախված չէ նավթի ու գազի գներից, և միայն 2014 թվականի ընթացքում 200 մլրդ դոլարի ներդրումներ են կատարվել Ադրբեջանում:
Ալիևը երևի տեղյակ չէ, թե իր նստավայրից դուրս ինչ է կատարվում, որ երկրում տնտեսական ճգնաժամն օր օրի խորանում է, իսկ սահմանին «անհայտ հանգամանքներում» զինվորներ են զոհվում: Նրան մնում է մնում է միայն Twitter-ում գրառումներ անել և շարունակել խաբել սեփական ժողովրդին:



