Yerkir.am-ը գրում է.
Այսօր` ժամը 13-ին, պետք է կայանար «Ժառանգություն» կուսակցության վարչության նիստը, որի ընթացքում պետք է որոշ խնդիրներ հստակեցվեին, սակայն այն անորոշ ժամանակով հետաձգվում է: Yerkir.am-ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Դավիթ Սանասարյանը նշեց, որ նիստը հետաձգվում է «Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի` Հայաստանում չլինելու պատճառով: «Երբ Րաֆֆի Հովհաննիսյանը Հայաստանում կլինի, այդ ժամանակ էլ կկայանա վարչության նիստը»,- ասաց նա` հավելելով, որ վարչության նիստից հետո կամ ասուլիս կլինի, կամ հայտարարություն կտարածվի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.yerkir.am/am/news/81937.htm
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



