Impoqrik.am-ը գրում է.

Փոքրիկի օրգանիզմը լավ  է ընդունում  դդմիկի ապուրը:  Դրա պատրաստելը շատ դյուրին է:

Դդմիկը լավ լվանալ, կեղևը բարակ շերտով հեռացնել, նորից լվանալ հոսող ջրի տակ, 1-2 ժամով դնել սառը և մաքուր ջրի մեջ (ընդհանրապես, փոքրիկների համար ապուր պատրաստելիս մթերքը միշտ ցանկալի է եփելուց առաջ որոշ ժամանակով ջրի մեջ դնել):  Այնուհետև դդմիկը կտրատել մանր խորանարդիկներով և եփել մի փոքր ջրով կամ շոգեխաշել գոլորշու վրա:  Հետո տաք վիճակում անցկացնել մաղով կամ հարել բլենդերով: Որպեսզի ապուրը նուրբ ստացվի, դրան կարելի է խառնել նաև մի  քիչ մայրական կաթ կամ կաթնային խառնուրդ կամ էլ եռացրած ջուր:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել