Impoqrik.am-ը գրում է.
Փոքրիկի օրգանիզմը լավ է ընդունում դդմիկի ապուրը: Դրա պատրաստելը շատ դյուրին է:
Դդմիկը լավ լվանալ, կեղևը բարակ շերտով հեռացնել, նորից լվանալ հոսող ջրի տակ, 1-2 ժամով դնել սառը և մաքուր ջրի մեջ (ընդհանրապես, փոքրիկների համար ապուր պատրաստելիս մթերքը միշտ ցանկալի է եփելուց առաջ որոշ ժամանակով ջրի մեջ դնել): Այնուհետև դդմիկը կտրատել մանր խորանարդիկներով և եփել մի փոքր ջրով կամ շոգեխաշել գոլորշու վրա: Հետո տաք վիճակում անցկացնել մաղով կամ հարել բլենդերով: Որպեսզի ապուրը նուրբ ստացվի, դրան կարելի է խառնել նաև մի քիչ մայրական կաթ կամ կաթնային խառնուրդ կամ էլ եռացրած ջուր:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ