Ռուսական մեդիան մեզնից բեթար ողնուղեղով է մտածում. չարաբաստիկ ամսույս 13-ին Պուտինը նախ ինսուլտ ստացավ, ժամեր անց մահացավ, մահվան պես չնչին իրադարձությունը չխանգարեց, որ նա մեկնի Շվեյցարիա և ցավ քաշի Կաբաևայի հետ և նրա ձեռքը բռնած՝ ծննդաբերի իր երեխային, որը տեղ-տեղ աղջիկ է, տեղ-տեղ տղա, իսկ այս լուրի թողարկման ժամը մեկը մեկին համընկնում է այն բոթի հետ, որ նա կալանվել է ուժայինների կողմից և պահվում է Կրեմլի խորշերում, արանքում հեռախոսով գյալաջիներ է անում, Ռեալում պաշտոնական հանդիպումներ ունենում և անգամ խառնում ուկրաինական, ապա Ղարաբաղյան կոնֆլիկտի փորոտիքն ու սեփական թութքի ամենացավոտ բուշտը......... Վերջնական ապուշ ստացան աշխարհի ամենաինտելեկտուալ մեդիայից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել