ԲՀԿ-ում շատերն էին զուգահեռներ անցկացնում իրենց կուսակցության ու ռուսաստանցի միլիարդատեր Միխայիլ Պրոխորովի ստեղծած «Քաղաքացիական պլատֆորմ» կուսակցության միջև:
Կային մի քանի ընդհանրություններ:
Նախ, երկու կուսակցություններն էլ ղեկավարում էին օլիգարխներ, թեև համեմատելի չեն Ծառուկյանի ու Պրոխորովի մտավոր ունակությունները, կրթական ցենզերը, մտածողության կառուցվածքը:
Երկրորդ, երկու կուսակցություններին էլ բնորոշ են կոնկրետ գաղափարախոսության առկայությունը: Դրանք նման են «բիզնես նախագծերի»: Ըստ այդմ, մարդիկ այս կուսակցություններ են գալիս՝ հիմնականում լիդերներին համակրելով:
Երրորդ, երկու կուսակցություններն էլ՝ օլիգարխների ղեկավարությամբ, հրաժարվում էին իրենց ընդդիմադիր հռչակելուց՝ գերադասելով բովանդակազուրկ «այլընտրանք» բառը:
Հատկանշական է, որ Ծառուկյանն ու Պրոխորովը գրեթե միաժամանակ լքեցին կուսակցական իրենց դիրքերն ու քաղաքականությունը:
Իհարկե, Պրոխորովի հարցով Պուտինը հատուկ խորհրդակցություն չանցկացրեց ու չհարկադրեց նրան հեռանալ քաղաքականությունից, բայց արեց այնպես, որ այս կուսակցության ընթացիկ ղեկավարությունը մասնակցի «Антимайдан»-ին: Ուկրաինական հարցն առացքայինն է այսօրվա Ռուսաստանում, ու փաստորեն քաղաքականությունից դուրս եկավ «Քաղաքացիական պլատֆորմի» օլիգարխ-հիմնադիրը, ով հակադրվում էր Կրեմլի ուկրաինական քաղաքականությանը:
Իշխանության վերարտադրության հարցը սկզբունքային է Սերժ Սարգսյանի թիմի համար, որն էլ, ի վերջո, դրան հակադրվող Գագիկ Ծառուկյանին հարկադրեց թողնել քաղաքականությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել