1in.am–ը գրում է.

image19665795_8964f4d5ff320604b01f8ec2996010f6

Հակաահաբեկչական կոալիցիան ոչնչացրել է ԴԱԻՇ (Իրաքի և Շամի իսլամական պետություն) խմբավորման հազարավոր շարքային գրոհայինների և դաշտային հրամանատարների, սակայն «ահաբեկչական կազմակերպության վերնախավն անձեռնամխելի է մնացել»` ի հեճուկս ԱՄՆ իշխանությունների հայտարարությունների: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը` վկայակոչելով ԱՄՆ զինուժի և հետախուզության ներկայացուցիչներին:

Նշվում է, որ կոալիցիայի ավիահարձակումների ժամանակ չեզոքացվել են դաշտային հրամանատարները, սակայն «ԴԱԻՇ-ը շատ շուտով նրանց փոխարինող է գտել»:

«Հետախուզության տվյալները չեն հաստատում ԴԱԻՇ-ի պարագլուխների կեսի ոչնչացումը»,- ասել են ռազմական աղբյուրները:

Սակայն, նրանց տեղեկությունները տարբերվում են ԱՄՆ-ի իշխանությունների տարածած տեղեկություններից: Այսպես, անցյալ ամիս հրաժարական տված գեներալ Ջոն Ալենը, ով Սպիտակ տան կողմից նշանակվել է ԱՄՆ-ի`այլ երկրների հետ համագործակցության կոորդինատոր ԴԱԻՇ-ի դեմ պայքարում, հայտարարել է, որ խմբավորման պարագլուխների կեսը ոչնչացվել են: Մյունխենի համաժողովում նմանատիպ զեկույցներով հանդես է եկել նաև ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել