doctors.am Նյարդային համակարգի խանգարումներ հղիության ընթացքումDoctors.am-ը գրում է․

Հնարավոր է հղիության տարբեր փուլերում առաջանալ պտղի նյարդային կենտրոնական համակարգի խանգարումներ, տարբեր արատներ, դրանցից են` նորածնի ողնաշարի ճեղքվելը, երբ երեխայի ողնուղեղը փակված չէ, ողնուղեղի ևգլխուղեղի բնածին բացակայությունը կամ գլխուղեղի դուրս գալը գանգոսկրի անցքերից, գլխուղեղում ջրի կուտակումը`հիդրոցեֆալիա:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ֆոլաթթվի կիրառումը հղիության ժամանակ կարող է կանխել կամ նվազեցնել նման արատների առաջացման հնարավորությունը: Հղիներին խորհուրդ է տրվում օրական խմել 0,4 մլգր ֆոլաթթու: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տալիս այն կանանց, որոնք ծնել են նյարդային կենտրոնական համակարգի խանգարումներ ունեցող երեխաներ, օրական 4 մլգր ֆոլաթթու խմել` սկսելով պլանավորված հղիությունից մեկ ամիս առաջ: Այդ չափաբաժինը պետք է պահել հղիության առաջին եռամսյակի ընթացքում: Հաջորդ եռամսյակներում այդ դեղամիջոցն օգտագործելն անիմաստ է, քանի որ պտղի նյարդային կենտրոնական համակարգը ձևավորվում է բեղմնավորմանը հաջորդող չորս շաբաթների ընթացքում:

Եթե Ձեր մոտ ազգականներից մեկն ու մեկն ունի նյարդային կենտրոնական համակարգի բնածին խախտումներ, դա դեռևս չի նշանակում, որ կարելի է ֆոլաթթվի չափաբաժինն ավելացնել: Լրիվ բավարար է նաև օրական մինչև 0,8 մլգր չափաբաժինը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել