Tert.am-ը գրում է․
Բորիս Նեմցովի սպանության պատվիրատուն մահափորձ էր նախապատրաստում նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ: «Դոժդ» հեռուստաալիքի փոխանցմամբ` այս մասին մարտի 13-ին հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան»` ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության անանուն աղբյուրին հղումով:
Աղբյուրի խոսքով` ՌԴ ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության կազմակերպման գլխավոր կասկածյալը «Ջոհար Դուդաևի անվան» ուկրաինական կամավոր գումարտակի հրամանատար Ադամ Օսմաևն է:
Հետաքննությունը սպանության անմիջական կատարող է անվանել Զաուր Դադաևին: «Ոչ մի կրոնական շարժառիթ նրանք չեն ունեցել: Նրանք սառնասրտորեն պատվեր են կատարել», - ասել է աղբյուրը:
Նրա խոսքով` Դադաևը և Օսմաևը սերտ կապի մեջ են եղել: Ավելի վաղ Ադամ Օսմաևին կասկածում էին Վլադիմիր Պուտինի դեմ 2012-ին մահափորձ կազմակերպելու մեջ:



