Tert.am-ը գրում է․

Ամերիկայի նահանգային մակարդակով որոշումները կարևոր են, սակայն ցավոք՝ դրանք լուրջ ազդեցություն չունեն դաշնային կառավարության վրա, իսկ կարևորը դաշնային կառավարության մոտեցումն է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց թուրքագետ Լևոն Հովսեփյանը:

«Դրանք, կարևոր լինելով հանդերձ, էական նշանակություն չունեն »,-ասաց նա և նկատեց, որ ԱՄՆ դաշնային կառավարության քաղաքականության մեջ դրական տեղաշարժ չի տեսնում:

Նա դրական համարեց Գլենդելի քաղաքային խորհրդի  կողմից 2015 թվականի ապրիլը «Հայոց ցեղասպանության հիշատակի ամիս»  հայտարարելը:

Թուրքագետն ասաց, որ թեև միջազգային հարթակներում Ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին ընդառաջ իրականացվող միջոցառումները  կարևոր նշանակություն ունեն, սակայն իրավական ուժ չունեն: «Այդ ճանաչումներն ավելի շատ բարոյական տիրույթում են գտնվում, թեև կարևոր են, թե այդ ճանաչումներում, բանաձևերում ինչ ձևակերպումներ են տրվում»,-ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել