1in.am-ը գրում է․
Մեծ Բրիտանիան և ՆԱՏՕ-ն պայմանավորվել են ուժեղացնել ռազմավարական հաղորդակցությունները ռուսական քարզչության և Ուկրաինային, Մոլդովային ու Վրաստանին ուղղված հիբրիդային ռազմական սպառնալիքի դեմ: Այս մասին գրում է Ria Novosti-ն`վկայակոչելով Մեծ Բրիտանիայի վարչապետի ներկայացուցչին:
Ուրբաթ Քեմերոնը Լոնդոնում հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի հետ:
«Առաջնորդները քննարկել են Ուկրաինայի դրությունը և Ռուսաստանի ագրեսիվ վարքագիծը: Նրանք քննարկել են հիբրիդային պատերազմի տակտիկայի դեմ պայքարի անհրաժեշտությունը Արևելյան Ուկրաինայում, Մոլդովայում և Վրաստանում, հատկապես` հասարակությանն անբարեխղճորեն իրազեկելու քարոզարշավների դեմ: Նրանք համաձայնել են, որ արդյունավետ ռազմավարական հաղորդակցությունները ռուսական քարոզարշավին դիմակայելու գլխավոր տարրն են»,-ասվում է հաղորդագրությունում:



