Araratnews.am-ը գրում է․
Հյուսիսատլանտյան դաշինքի երկրորդ, մշտապես գործող ռազմածովային խմբի նավերը մտել են ռումինական Կոնստանցա նավահանգիստ։ Հաղորդում է «Ինտերֆաքսը»։
«SNMG2 ռազմածովային խումբը գտնվում է Սև ծովում, որտեղ նավերը զորավարժություններ են անցկացնելու Բուլղարիայի, Ռումինիայի և Թուրքիայի նավերի հետ», – ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ այս խմբի մեջ մտնում են ամերիկյան «Ֆիքսբուրգ», բրիտանական «Ֆրեդերիքտոն», թուրքական «Թուրգութռեյս», ֆրանսիական «Սպեսար», իտալական «Ալիզեո» և ռումինական «Ռեգինա Մարիա» նավերը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



