Այսօր ՄԻԱԿ քարտուղար, ԱԺ ՀՀԿ խմբակցության երիտասարդ պատգամավոր Նաիրա Կարապետյանի անդրանիկ ասուլիսն էր: Թե ինչու էր կազմակերպվել նման ասուլիս եւ ինչու էր երիտասարդ պատգամավորի անդրանիկ ասուլիսի թեման հենց «ներքաղական զարգացոմները»՝ թերեւս գաղտնիք չէ: Հասկանալի է, որ իշխող ուժը քաղաքական դաշտում «նոր որակի» գործիքներ է պատրաստում: Իհարկե ժամանակները փոխվել են, զարգանում է գիտությունը, տեխնիկան… փոխվում են նաեւ իշխանության գործիքները, բայց այս դեպքում՝ ճիշտ հակառակը՝ հետընթաց է արձանագրվում: «Նորերին» տեսնելիս օրինակ էլ դատարկ դհոլի մասին չես մտածում: Մոռանում ես, որ ամենթունդ ընդդիմադիրից Գեղամյանը դարձավ իշանություն: Այս «նորերին» տեսնելով հասկանում ես, որ «գլխից են բռնել»: Հասկանում ես, որ գլխի են ընկել ու չեն թողնում, որ Գեղամյանի օրվան հասնի ու ինչու ոչ՝ նաեւ երբեմնի մակարդակին: Գեղամյանն օրինակ իր վրա խաչ քաշեց, երբ մի ողջ գիտակից կյանք էր ապրել, սրանք խաչ են քաշում՝ դեռ կյանք չմտած: Չունեն «ես», սեփական մտածողություն, չեն հասկանում, որ բարձունքին հասնելու համար պետք չէ սողալ, տրորելն ավելի հեշտ կլինի…
Աղբյուրը`1lur.am



