168.am-ը գրում է.
ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը մարտի 12-ին այցելել է Էստոնիայի Հաափսալու քաղաք, հանդիպել տեղի մանկատան երեխաների հետ, նվերներ հանձնել երեխաներին: ԱԺ փոխնախագահին ուղեկցում էին Բալթյան երկրներում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արա Այվազյանը, Բալթյան երկրներում Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Խոսրով քահանա Ստեփանյանը, Էստոնիայում հայկական համայնքի ղեկավար Ռազմիկ Իվանյանը, հայկական համայնքի ներկայացուցիչներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից: Էդուարդ Շարմազանովը Հաափսալայում ծաղկեպսակ է դրել էստոնուհի միսիոներ Աննա Հեդվիգ Բյուլի հիշատակին 2014 թվականին կանգնեցված խաչքարին, ով իր կյանքը նվիրաբերել էր Մերձավոր Արեւելքի հայերին Հայոց ցեղասպանությունից փրկելու գործին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



