Մեկ միասնական արժույթի անցնելու համար երկար ժամանակ է անհրաժեշտ. տնտեսագետSlaq.am-ը գրում է.

Վերջերս մամուլում հաճախ է շրջանառվում, որ «Եվրասիական տնտեսական միությունը սկսում է աշխատանքներ միասնական ֆինանսական շուկա և միասնական վճարման համակարգ ստեղծելու շուրջ, որոնց կհետևի արդեն միասնական արժույթի ստեղծումը»:

«Մեկ միասնական արժույթի անցնելու համար երկար ժամանակ է անհրաժեշտ, մինչև անգամ տարիներ, որ գործընթացը լիարժեք փուլի մեջ մտնի», - կարծում են տնտեսագետները:

Վիլեն Խաչատրյանը գտնում է, որ ինտեգրացիոն գործընթացների ավարտից հետո միայն ԵՏՄ անդամ երկրները կանցնեն մեկ միասնական արժույթ ստեղծելու գործընթացի իրականացմանն ուղղված քայլերի:

Ավելին, տնտեսագետը գտնում է, որ արտարժույթային ինտեգրացիան պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով, քանի որ Կենտրոնական բանկը, ինքնստինքյան, կկորցնի դրամավարկային քաղաքականություն իրականացնելու իր ֆունկցիան:

«Մեկ միասնական արժույթի ստեղծումը հնարավորություն կստեղծի առևտրային նոր հարաբերություններ ձևավորել», - ասում է տնտեսագետը` հավելելով սակայն, որ Հայաստանում կյանքը թանկանալու է:

Համաքաղաքացիների կարծիքները տարբեր են այս հարցի շուրջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել