Ինչո՞ւ էր Սերժ Սարգսյանը երեկ ֆոտոսեսիա կազմակերպել քաղաքական օբյեկտների հետ: Պատճառը պետք է որ պարզ լինի: Սահմանադրական փոփոխությունների տարբերակները նա պետք է ուղարկի Վենետիկի հանձնաժողով եզրակացությունների համար: Ըստ խաղի կանոնների՝ նա պետք է ցուցադրի, որ կուսակցությունների և քաղաքացիական հասարակության հետ քննարկումներ է կազմակերպել: Տեղական ուժերի հետ նա քննարկման հարց չունի, սակայն քննարկման «փաստը» կարևոր է Եվրոխորհրդի համար: Ֆոտոսեսիայի լուսանկարները նույնպես կուղարկվեն Վենետիկի հանձնաժողով փոփոխությունների տարբերակների հետ միասին: Դա է նպատակը: Ինչո՞ւ են փոփոխությունների երկու տարբերակ պատրաստում: Դա էլ է պարզ: Որպեսզի եթե մի տարբերակի նկատմամբ խիստ բացսական եզրակացություն լինի, հանրաքվեի դնեն մյուս տարբերակը: ժամանակը սուղ է պրոցեսը երկարացնելու համար: Հնարավոր է, որ երրորդ տարբերակի կարիքը նույնպես լինի: Այնպես որ, մի քանի ֆոտոսեսիաների կարիք կարող է լինել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել