Հետաքրքիր են այս ՀԱԿ-իստները, քանի ջերմ շփվում էին ԲՀԿ-ի, «Ժառանգության» հետ, նրանք իրենցն էին, մեծ էին, հզոր, պուպուշ: Իսկ հիմա՞…
Իսկ հիմա քաղաքական դաշտի այդ դինոզավրի խոսափողերից մեկը նշում է. «Երեկ Բաղրամյան 26-ում Սերժ Սարգսյանի հետ հանդիպելու հերթ էին կանգնել մի շարք մանր-մունր կուսակցություններ»:
Փաստորեն, երբ իրենք կպել էին, սիրաշահում էին ԲՀԿ-ին, ԲՀԿ-ն հզոր էր, աժդահա, մեծ, ահռելի, սնուցող, կերակրող… Իսկ հիմա արդեն մանր-մունր, աննշմար, չերևացող… Այնպես էլի… «Ժառանգության» մասին էլ խոսք չկա, բնականաբար, մանրադիտակով հազիվ են երևում ՀԱԿ-իստներին: Դե եթե ԲՀԿ-ն մանր-մունր է, ապա ժառանգականները՝ ավազահատիկ… Իսկ իրենցից «ծնվածների» մասին առավել ևս խոսելն ավելորդ է…
Շատ օբյեկտիվ, հանդուրժող, մարդկային ու ճշմարտախոս եք է՜, խոսք չկա… Մի խոսքով՝ հրաշալի ու աննման… Ձեր նմանը չկա, ու շատ լավ է, որ չկա…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել