Գերմանիայի Էրֆուրթ քաղաքում հոկտեմբերի 5-10-ը կայացած «Խոհարարության համաշխարհային օլիմպիադայում» ոսկե մեդալներ են նվաճել հայուհիներ` Վերա և Ռենա Հովհաննիսյանները: Քույրերը հանդես են եկել Հայաստանի դրոշի ներքո և օլիմպիադային մասնակցել են որպես հրուշակագործներ` ներկայացնելով քաղցրեղենից պատրաստված աշխատանքներ:

Մինչ օլիմպիադան, Վ. Հովհաննիսյանը, դառնալով Հայ խոհարարների միության անդամ, խոստացել էր այդուհետ հանդես գալ հայկական դրոշի ներքո:
Խոհարարության համաշխարհային օլիմպիադան անցկացվում է 4 տարին մեկ անգամ և միջազգային մեծ հռչակ ունի: 2012 թվականին տեղի ունեցած օլիմպիադային ներկայացվել են ավելի քան 1000 խոհարարական ցուցանմուշներ, որոնք ներկայացվել են 33 երկրների կողմից: Խոհարարական արվեստի համաշխարհային «ցուցահանդեսին» մասնակցում էին 115 թիմեր և 300 անհատ խոհարարներ: Նյութը` Tert,am -ից:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել