Yerkir.am-ը գրում է.
Հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունին CNN-ին տված հարցազրույցում ասել է, որ Հայոց ցեղասպանությունը ցեղասպանություն է, որ չի ճանաչվել 100 տարվա ընթացքում: Նա հայտնել է, որ իր Not on Our Watch կազմակերպության համար կարևորը ցեղասպանությունների կանխումն է: «Կանխելու մաս է կազմում նախկինում տեղի ունեցածներն ընդունելը: Մենք չենք կարող անտեսել պատմությունը»,- ասել է Քլունին: Նշելով, որ ցեղասպանությունները մինչ օրս շարունակվում են, դերասանը շեշտել է ցեղասպանություններին ուշադրություն դարձնելու կարևորությունը:
Նյութի աղբյուր՝ http://www.yerkir.am/am/news/81876.htm
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



