e3bf1fa41c653d8785aefc2a7838f54c1in.am-ը գրում է․

Լեռնային Ղարաբաղի շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը արդյունավետ է եղել: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

«Լեռնային Ղարաբաղի շուրջ Մինսկում անցկացված հանդիպումն օգտակար էր: Մենք անհամբերությամբ սպասում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր անդամների հետ աշխատանքին»,- գրել է ամերիկացի պաշտոնյան:

Հիշեցնենք, երկ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան) և Պիեռ Անդրոն (Ֆրանսիա) Մինսկում Բելառուսի մասնակցությամբ քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել