1in.am–ը գրում է.

Barack-Obama-EU-January-2012

Միացյալ Նահանգների ամենամեծ խնդիրն իր սեփական դաշնային կառավարությունն է` նախագահ Բարաք Օբամայի գլխավորությամբ: Ինչպես հայտնել է Gallup սոցիալական կազմակերպությունը` գործող վարչակազմից դժգոհությունը կրկին առաջին տեղում հայտնվեց այն հոգսերի շարքում, որոնք անհանգստացնում են երկրի բնակչությանը: Դրությունը չի շտկվում արդեն 4-րդ ամիսն անընդմեջ:

Հարցման ընթացքում կառավարությունից դժգոհությունն ամենամեծ խնդիրն են համարել հարցման մասնակիցների 18 տոկոսը: 11 տոկոսի համար առաջին տեղում տնտեսությունն է առհասարակ, իսկ 10-ի համար` անգործությունը: Դրանց են հետևում, միգրացիայի, առողջապահության, ահաբեկչության, կրթության, ավանդական բարոյական արժեքների անկման, դաշնային բյուջեի դեֆիցիտի և ԱՄՆ-ի պետական պարտքի հետ կապված խնդիրները: Դրությունը եզրափակում է ԴԱԻՇ-ի (Իրաքի և Շամի իսլամական պետություն) խնդիրը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել