Tert.am–ը գրում է.

ԵՄ-ում Ռուսաստանի նկատմամբ նոր տնտեսական պատժամիջոցներ են պատրաստվում, որոնք կսահմանվեն Մինսկի պայմանավորվածությունների խախտման դեպքում:  Ինչպես հաղորդում է ТАСС–ը`  այս մասին հինգշաբթի հայտնել է Լեհաստանի վարչապետ Եվա Կոպաչը՝ Ֆրանսիայի կառավարության ղեկավար Մանուել Վալսի հետ համատեղ մամլո ասուլիսում:

«ԵՄ-ն այն դիրքորոշմանն է հանգել, որ Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները կշարունակվեն, իսկ նրանք, որոնք կարող են սահմանվել, առավել ցավալի են տնտեսության համար և արդեն պատրաստվում են Եվրահանձնաժողովում: Դրանք կսահմանվեն այն դեպքում, եթե համաձայնագրերը չիրագործվեն: Մենք ցանկանում ենք վերջ դնել այս հակամարտությանը` պատժամիջոցների, երկխոսության և դիվանագիտության ճանապարհով», - նշել է Լեհաստանի վարչապետը: 

Մանուել Վալսն, իր հերթին, ևս մեկ անգամ ընդգծել է, որ Մինսկի համաձայնագրերը պետք է իրագործվեն, այլապես հակամարտությունը Դոնբասում էլ ավելի կսրվի: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել