Tert.am-ը գրում է.
Անընդհատ տարաբնույթ հայտարարություններ կատարվում են: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը` անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի` ԱՊԱ գործակալությանը տված հարցազրույցում արածհայտարարությանը, թե բանակցային գործընթացում պետք է հաշվի առնվեն Լեռնային Ղարաբաղի բնակչության շահերը` պատասխանելով ԼՂՀ իշխանություններին բանակցություններում ներգրավելու մասին հարցին:
«Սրանք հեղհեղուկ հայտարարություններ են»,-ասաց նա և նշեց, որ պետք է հաշվի առնել, թե իրականում ինչ են հասկանում` ԼՂ բնակչության շահեր ասելով:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հերթական հանդիպման նախապատրաստմանը, ապա քաղաքագետն ասաց, որ գտնում է, թե կախված իրավիճակից` դա կլինի նախագահների հերթական հանդիպումը: Հարցին, թե ըստ նրա՝ հնարավո՞ր է, որ առաջիկայում ԼՂՀ-ն դառնա բանակցային կողմ, նա ասաց, որ չի կարող պատասխանել:



