Նոր դիտեցի «Ազատ գոտի» հաղորդաշարը և այստեղ միայն մեկ խնդիր եմ տեսնում՝ ընկեր Գինոսյանի ասած «ղզիկ պարերը»...
Հարց եմ ուղղում այսպես կոչված պրոֆեսիոնալներին.
Քանի՞ հոգի գիտեք, որոնք ազգային պարի հետ առնչվելուց հետո ժողպարերին ինչ-որ բանի տեղ դնելու ցանկություն են ունեցել: Իմ սեփական փորձից ասեմ: Ինձ միշտ հետաքրքրել են մեր պարերը, բայց ժողպարերը դիտելուց ներքուստ զգում էի, որ ինչ-որ բան պակաս կամ ավել է նրանց մեջ, և դրանք ինձ չէին ոգևորում: Ու երբ 2008թ-ին 28 տարեկան հասակում պատահաբար հայտնվեցի Նարեկացի մշակույթի կենտրոնում, ընկեր Գինոսյանի կողմից անցկացվող միջոցառմանը, իմ մոտ ուղղակի մշակութային շոկ էր: Մի քանի օր ես ուշքի չէի գալիս: Ինձ ուղղակի «տարան» մեր ազգային պարերը... Արդյունքում 2011թ-ին ծնվեց նաև «Պարենք Հայերեն» նախաձեռնությունը: Ու ես այդ պրոֆեսիոնալ կոչվողներին հայտարարում եմ, որ իրենց կռտած պարերը տեղ չեն ունենալու մեր ազգային մշակույթի մեջ: Թող իրենք իրենց յուղով տապակվեն ու չփորձեն քիթները խոթել մեր ազգային երգ-պարերի մեջ: Թող այսպես կոչված ժող պարերն իզուր չփորձեն ժողովրդականություն վայելելու հայտ ներկայացնել: Արդեն իսկ պարզ է, որ իրենք չեն ընդունվելու ժողովրդի կողմից:
Կեցցե ընկեր Գինոսյանը, կեցցե Կարինը, կեցցեն այն բոլոր նվիրյալները, այն բոլոր ազգային խմբերը, որոնք մեր իսկական ազգային պարերը վերականգնել, վերականգնում և փոխանցում են մեզ՝ մեր ազգին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigran.martirosyan.3/posts/935580066482648?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել