1in.am-ը գրում է.

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Սերժ Սարգսյանի հետ հանդիպում են ունեցել և սահմանադրական փոփոխությունների շուրջ հայտնել իրենց դիրքորոշումը:

Մեր հարցին՝ ի՞նչ է ԲՀԿ-ն առաջարկելու Սերժ Սարգսյանին սահմանադրական փոփոխությունների փաթեթի շուրջ, Միքայել Մելքումյանը պատասխանեց. «Տեսեք՝ հիմա ծավալվելու շատ բան չկա, որովհետև դեռևս մենք չունենք բովանդակություն, տեքստ և այլն, բայց այս պահի դրությամբ մենք ինչ դիրքորոշում ունեինք՝ պահպանվել է»:

Ներկուսակցական կռիվների հետ կապված, հատկապես Աբրահամ Մանուկյան-Նաիրա Զոհրաբյան հակամարտության, Միքայել Մելքումյանն ասաց՝ նման բան չկա, ներկուսակցական աշխատանքներ են, հիմա իրավիճակ է փոխվել, կուսակցաշինական գործընթացներ են ընթանում:

Աբրահամ Մանուկյանը կուսակցությունից դուրս գալու դիմում չէ՞ր գրել՝ հարցին էլ Մելքումյանը պատասխանեց, որ տեղյակ չէ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել