Ըստ Սահմանադրության՝ Հայաստանում իշխանությունը պատկանում է կուսակցություններին, որոնց ընտրությունների միջոցով ժողովուրդը պատվիրակում է իշխանությունը: Սակայն Կուսակցությունների մասին օրենքում գոյություն չունի որևէ կետ, ըստ որի՝ կուսակցություններն իրենք քայլերի համար որևէ պատասխանատվություն կրեն, չկա որևէ հաշվետվողականության պահանջ հասարակության առաջ: Ըստ Սահմանադրության՝ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, սակայն կուսակցությունների մասին օրենքում չկա որևէ պահանջ հենց Կուսակցությունների՝ ժողովրդավարական կառույց լինելու մասին` խոսքը կառուցվածքի, ցուցակների կազմման, ընտրությունների թափանցիկության և այլնի մասին է: Մյուս կողմից չկա որևէ պահանջ, որ կուսակցությունների ներկայացուցիչները և կուսակցությունները հակասահմանադրական կամ հակաժողովրդավարական հայտարարությունների համար պատժվեն, կամ թեկուզ սուտ խոսելու (հանրությանը ապակողմնորոշելու) համար, որի համար շատ երկրներում քրեական պատիժ է նախատեսված: Փաստորեն, մենք երկիրը հանձնում ենք ինչ-որ կառույցների, որոնք որևէ պարտավորություն մեր առջև չունեն: 

Ցանկացած անօրեն անձ կարող է ինչ-որ մեխանիզմների միջոցով վերահսկել որևէ մի կուսակցություն և նրա միջոցով տիրանալ ողջ երկրին: Հետո այդ իշխանության միջոցով ձևավորել իր կողմից ընդդիմություն և շրջանը փակել: Կուսակցությունների մեջ է ողջ պրոբլեմը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել