Tert.am-ը գրում է․
Սահմանադրական բարեփոխումների գործընթացի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է «Օրինաց երկիր» կուսակցության (ՕԵԿ) ներկայացուցիչներ Արթուր Բաղդասարյանի, Հեղինե Բիշարյանի և Մհեր Շահգելդյանի հետ:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը, հանդիպման ընթացքում քննարկվել են սահմանադրական բարեփոխումների գործընթացին առնչվող հարցեր:
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Նախագահը սահմանադրական բարեփոխումների գործընթացի շրջանակներում հանդիպել էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներ Նաիրա Զոհրաբյանի, Ստեփան Մարգարյանի, Միքայել Մելքումյանի, իսկ դրանից առաջ Միավորված աշխատանքային կուսակցության ներկայացուցիչներ Գուրգեն Արսենյանի, Հռիփսիմե Ավետիսյանի և Վիգեն Խաչատրյանի հետ:



