Tert.am-ը գրում է․
Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ընթացում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները հաստատել են սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ իրենց դիրքորոշումը:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց կուսակցության մամուլի քարտուղարի պարտականությունները ժամանակավորապես կատարող Վահան Բաբայանը:
Ի պատասխան հարցի, թե քննարկումներին մասնակցելո՞ւ են, թե՞ ուղղակի դեմ են արտահայտվելու, վերջինս ասաց. «Դեմ, կողմ, խոսքերի հետևից չընկնենք, ես հայտնում եմ մեր պաշտոնական դիրքորոշումը, որ ԲՀԿ-ն հաստատել է սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ իր դիրքորոշումը»:
Վահան Բաբայանը «Ֆեյսբուքում» հետևյալ գրառումն է կատարել. «Հաստատում եմ, որ այսօր տեղի է ունեցել Նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը ԲՀԿ ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա են եղել Նաիրա Զոհրաբյանը, Միքայել Մելքումյանն ու Ստեփան Մարգարյանը: Քննարկվել է սահմանադրական բարեփոխումների գործընթացը: ԲՀԿ ներկայացուցիչները վերահաստատել են սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նախկինում հայտնած իրենց դիրքորոշումը: Քննարկումները շարունակվում են»:



