11. Հովհաննես և Մերի Ազոյաններ
Թեև Հովհաննես և Մերի Ազոյանների ընտանիքը համարվում է ամենաամուր ու կայուն ընտանեկան դաշինքներից մեկը հայկական աստղային զույգերի մեջ, այնուամենայնիվ, այս զույգը հակասական կոնտրաստներից է բաղկացած։ Կարելի է ասել, որ Հովոյի ու Մերիի պարագայում անհամապատասխանությունն ու ոչ ներդաշնակությունը կրում են զուտ վիզուալ բնույթ։
10. Միհրան Ծառուկյան և Մերի Մակարյան
Թեև այս երկուսը միշտ հերքել են իրենց՝ զույգ լինելու մասին խոսակցությունները, սակայն բոլորն էլ վստահ են, որ դրանք զուտ ֆորմալ հերքումներ են։ Հետագայում կյանքը ցույց տվեց, որ նրանք իրար ընդհանրապես չեն համապատասխանում ու չեն փոխլրացնում, և այդ անհամապատասխանության կուլմինացիոն կետը դարձավ Մերիի ու Միհրանի վիրտուալ պատերազմը «Ֆուլ Հաուս» սիթքոմում դեր ստանալու համար, երբ երկուստեք գործարկվեցին ամենասև փիառ տեխնոլոգիաները, փոխադարձ վիրավորանքներն ու մեղադրանքները։
9. Մարիամ Մելիքյան և Գոռ
Աստղային մյուս զույգը, որն առաջին օրվանից դարձել էր բուռն քննարկումների առարկա, մասնավորապես նրա համար, որ Մարիամի երկրպագուներն ընդհանրապես որևիցե համապատասխանություն չէին տեսնում Գոռի ու «Yere1»-ի գլխավոր սեքս-սիմվոլի միջև։ Ասում են, որ զույգի մեջ բացակայում է թե՛ արտաքնային, թե՛ հոգեբանական համապատասխանությունը։
8. Ջուս և Ռիչարդ
Բարդ է պատկերացնել մեկին, ով ներդաշնակ ու համապատասխանող կերպար կունենա՝ Ջուսի պես էքսցենտրիկ մարդու հետ զույգ կազմելու համար, իսկ ֆրանսահայ Ռիչարդն առավել ևս չէր տեղավորվում այդ ամպլուայում։ Ընդհանրապես, Ջուսի արդեն նախկին նշանածի կերպարը բավականին բացասական ընդունվեց հանրության կողմից, և հնչում էին նույնիսկ կարծիքներ, որ Ռիչարդն անտարբեր է թե՛ Ջուսի, թե՛ կանանց հանդեպ առհասարակ։
7. Շուշան Պետրոսյան և Արման Հարությունյան
Շուշան Պետրոսյանի և Արման Հարությունյանի ընտանեկան դաշինքը ևս մշտապես տարատեսակ խոսակցություններ է հարուցել՝ տարիքային և վիզուալ ընդգծված տարբերությունների պատճառով, սակայն զույգը կարծես թե դիմանում է ժամանակի փորձությանը, և դա նշանակում է, որ կան նաև այլ չափորոշիչներ, որոնք ակնհայտ չեն, բայց այնքան արդյունավետ են, որ չեզոքացնում են «խանգարող» հանգամանքները։
6. Սյուզի Մելիքյան և Գարիկ
Սյուզի Մելիքյանի ու Գարիկի ամուսնությունը կարծես թե հասել է իր ավարտին։ Համենայն դեպս, երգչուհին վերջին հարցազրույցներից մեկում հրաժարվել է մեկանաբանել իր ամուսնալուծության մասին լուրը։ Ամեն դեպքում, սա ի սկզբանե բավականին անհամահունչ զույգ էր, որովհետև Սյուզիի ու Գարիկի տարբերությունները շատ ավելի շատ էին, քան նմանությունները, իսկ եթե լինենք ավելի անկեղծ՝ նմանություններ ընդհանրապես չկային։
5. Հայկո և Անահիտ Սիմոնյան
Հայկոյի ու Անահիտի անհամապատասխանությունն ավելի շուտ կերպարային է և կայանում է նրանում, որ Հայկոյի ֆոնին Անահիտ Սիմոնյանը մի տեսակ ոչ շահեկան դիրքերում է՝ զսպվածության, հասունության, մակարդակի ու ճաշակի առումով։ Սա բնավ չի նշանակում, որ Անահիտ Սիմոնյանը զուրկ է այս որակներից, ամենևին, ուղղակի դրանց մակարդակների ակնառու տարբերություն է նկատվում այս զույգի մոտ, ինչի համար էլ Հայկոն ու Անահիտ Սիմոնյանը զբաղեցնում են այս ցուցակի 5-րդ հորիզոնականը։
4. Արմինե Պողոսյան և Խաչիկ Թիթիզյան
Երբ անցած տարի իմացանք, որ «Կարգին հաղոդման» դերասանական կազմի անդամ Արմինե Պողոսյանն ամուսնացել է, հաճելիորեն զարմացած էինք, բայց երբ տեսանք երջանիկ փեսացուին… չէ, իհարկե էլի հաճելի է, որ սերը տարիք չի հարցնում, և մարդիկ գտել են իրար, բայց դե ավելի ճչուն տարիքային անհամապատասխանություն գտնելը բարդ է։ Մաղթում ենք, որ այս զույգը միասին մնա, մինչև մահը չբաժանի նրանց։
3. Լուիզա Ղամբարյան և Գեորգի Պողոսյան
Գեորգի Կիմիչն ու Լուիզա Ղամբարյանը միայն տարիքային մեծ տարբերությունով չէ, որ աչք են ծակում։ Ի վերջո, այդքան էական չէ, որ Լուիզան հանգիստ կարող էր Կիմիչի դուստրը լինել, էական է նրանց կերպարային տարբերությունը։ Ես մինչ օրս էլ չեմ կարողանում հասկանալ, թե որն է այս երկու՝ միանգամայն տաղանդավոր մարդկանց միավորող կետը, բայց փաստորեն ինչ-որ բան կա, և դա գործում է։
2. Էմիլ Գալստյան և Անաիս Սարդարյան
Ոչ ոք չի վիճարկում այն անհերքելի փաստը, որ Էմիլ Գալստյանը շատ տաղանդավոր դերասան է ու հրաշալի կերպարներ է մարմնավորում։ Սակայն այդ հաջող մարմնավորումներում հսկայական դերակատարություն ունի… ոչ ստանդարտ արտաքինը։ Ու հենց այդ ոչ ստանդարտ արտաքինը ստեղծում է այն անհամապատասխանության զգացողությունը, որն առաջ էր գալիս բոլորի մոտ, ովքեր տեսնում էին Էմիլին ու Անաիսին միասին։ Ցավոք սրտի, թե բարեբախտաբար, դա Էմիլի և Անաիսի գործն է, բայց նրանք այլևս միասին չեն։
1. Լիկա Սալմանյան և Ռիչարդ Մադլենյան
Ռիչարդ Մադլենյանին չեմ կարողանում ընկալել առհասարակ։ Նա շատ անհամահունչ է թե հայ իրականությանը, թե աստղային կերպարի ամպլուային։ Դրական ընկալմանը խանգարում են նրա խիստ անհաջող սանրվածքները (չի կարելի էլի, պարզապես չի կարելի երկար մազեր պահել, երբ մազերդ թափվում են), բնավ ոչ մաչոյական կառուցվածքը և… երիտասարդ, խի՜ստ երիտասարդ աղջիկներով տարվելը։ Թեև թե՛ Լիկան, թե՛ Ռիչարդը երբեք չեն հաստատել իրենց հարաբերությունների մասին խոսակցությունները, բայց նույյնիսկ google-ով նրանց անունները որոնելիս ականատես ես լինում այնպիսի ակնառու վկայությունների, որ հատուկ հաստատում էլ չի պահանջում։ Նշենք, որ Լիկայի 19-ամյակը բոլորովին վերջերս լրացավ, ուստի Ռիչարդի ոչ այնքան երևելի կերպարի հետ գեղեցկուհու արտաքնային անհամապատասխանությանը գումարվում է նաև տարիքային շոշափելի անհամապատասխանությունը, որը հազիվ էր տեղավորվում ՀՀ քրեական օրենսգրքի թույլատրելիության սահմանի մեջ։