Esem.am-ը գրում է․
Երգչուհի Սիլվա Հակոբյանի հետ զրուցել ենք գարնանային տոների մասին ու փոքրիկ բլից հարցում արել: Թե որտե՞ղ է ցանկանում երգչուհին նշել կանանց և աղջիկներին նվիրված միամսյակը, ըստ նրա կնոջ համար ո՞րն է լավագույն նվերը և ի՞նչ նվերներ է ստացել այս օրերին, պարզիրESem.am-ի բլից հարցազրույցից:
- Միամսյակի առթիվ ի՞նչ նվեր եք ստացել և ո՞ւմ կողմից:
- Հիմնականում ծաղիկներ ու տարբեր նվերներ եմ ստացել իմ սիրելի մարդկանցից, և նվերներն էլ իրենց պես սիրելի էին իմ կողմից:
- Ըստ Ձեզ, ո՞րն է կնոջ համար լավագույն նվերը:
- Երեխան։ Դա կնոջ կյանքի և՛ լավագույն ստեղծագործությունն է, և՛ լավագույն նվերը:
- Եթե շնորհավորում են, նշանակում է…
- Որ ոչ միայն սիրում ու հարգում են, այլև ուշադիր են կանանց նկատմամբ:
- Բացի շնորհավորելը, տղամարդն ի՞նչ պետք է անի միամսյակի ընթացքում:
- Պետք է պարուրի կնոջը սիրով ու ջերմությամբ:
- Ո՞րն է Կանանց տոնը նշելու լավագույն վայրը:
- Դա ավելի շատ ճաշակի հարց է։ Օրինակ՝ ես կնախընտրեի նշել բնության գրկում՝ ինձ հաճելի մարդկանց մթնոլորտում, որտեղ կգերիշխեին, բնականաբար, կանայք։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ