Սիլվա Հակոբյան. «Կնոջ համար լավագույն նվերը երեխան է»


14:57 , 12 մարտ, 2015

Esem.am-ը գրում է․

Երգչուհի Սիլվա Հակոբյանի հետ զրուցել ենք գարնանային տոների մասին ու փոքրիկ բլից հարցում արել: Թե որտե՞ղ է ցանկանում երգչուհին նշել կանանց և աղջիկներին նվիրված միամսյակը, ըստ նրա կնոջ համար ո՞րն է լավագույն նվերը և ի՞նչ նվերներ է ստացել այս օրերին, պարզիրESem.am բլից հարցազրույցից:

Միամսյակի առթիվ ի՞նչ նվեր եք ստացել և ո՞ւմ կողմից:

- Հիմնականում ծաղիկներ ու տարբեր նվերներ եմ ստացել իմ սիրելի մարդկանցից, և նվերներն էլ իրենց պես սիրելի էին իմ կողմից:

Ըստ Ձեզո՞րն է կնոջ համար լավագույն նվերը:

- Երեխան։ Դա կնոջ կյանքի և՛ լավագույն ստեղծագործությունն է, և՛ լավագույն նվերը:

Եթե շնորհավորում եննշանակում է

Որ ոչ միայն սիրում ու հարգում են, այլև ուշադիր են կանանց նկատմամբ:

Բացի շնորհավորելըտղամարդն ի՞նչ պետք է անի միամսյակի ընթացքում:

Պետք է պարուրի կնոջը սիրով ու ջերմությամբ:

Ո՞րն է Կանանց տոնը նշելու լավագույն վայրը:

-  Դա ավելի շատ ճաշակի հարց է։ Օրինակ՝ ես կնախընտրեի նշել բնության գրկում՝ ինձ հաճելի մարդկանց մթնոլորտում, որտեղ կգերիշխեին, բնականաբար, կանայք։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ