Araratnews.am-ը գրում է․
Ցանկացած պետության մեջ ուժ գործադրող մերմինը պետք է լինի միայն պետական, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը:
«Այլընտրանքային ուժային մարմին պետք է բացառվի, և պետությունը պետք է հետաքրքրված լինի դրանում: Այն կառույցները, որոնք պետությունից դուրս ինչ-որ գործողություններ են անում, ինքնուրույն են գործում, դատում են ինքուրույն ու դա իրականացնում են փողոցում, դրանք հակապետական են: Պետության մեջ իշխանությանը զուգահեռ ուժային կառույցներ չպետք է լինեն»,- նշեց նա:
Արշակյանի համոզմամբ` պայքար ու մրցակցություն կա որոշ ուժերի մեջ ու դրա արդյունքը մենք տեսնում ենք:
«Հայաստանում կան տարրեր, որոնք ներքին գործերին միջամտելու «գործիք» են»,- գտնում է նա:
Մինչդեռ, ըստ Ազատ Արշակյանի, դա Հայաստանում չի արվում, ակնհայտորեն կա արտաքին միջամտություն: Նախկին պատգամավորը կարծում է, որ մեր երկրին բազմիցս պարտադրել են ուղիներ:



