Աղմկահարույց կրակոցների գործով ձերբակալվել է 2 անձ, հետախուզվում է 3 հոգիArmlur.am-ը գրում է․

Armlur.am-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ` սույն թվականի մարտի 7-ին Գյումրիում հնչած կրակոցների գործով ձերբակալվել է 2 անձ: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` դեռևս հետախուզման մեջ գտնվող Ա. և Գ. Գրիգորյան եղբայրները ներգրավվել են որպես մեղադրյալ: Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Ի դեպ, լուրերի համաձայն` հետախուզման մեջ է գտնվում ևս մեկը: Այսպիսով` այս գործով որպես մեղադրյալ կամ կասկածյալ ներգրավվել է արդեն 5 հոգի: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել