Tert.am–ը գրում է.
Վաշինգտոնն ու Հավանան վերականգնել են ուղիղ հեռախոսային կապը երկու երկրի միջև: Այս մասին տեղեկացնում է INTERFAX.RU–ն` կուբայական ԶԼՄ-ներին հղումով:
«ԱՄՆ-ի և Կուբայի միջև վերականգնվել է ուղիղ կապը», -ասվում է ETECSA կուբայական կապի օպերատորի հաղորդագրության մեջ:
Ուղիղ հեռախոսային կապի վերականգնումը հնարավոր է դարձել ETECSA-ի և Domestic Telecom ամերիկյան ընկերության միջև կնքված համաձայնագրի շնորհիվ, որը ստորագրվել է փետրվարին:
Մինչ օրս հեռախոսազանգերը երկու երկրի միջև իրականանում էին երրորդ երկրի միջոցով, ինչի պատճառով դրանք թանկարժեք էին դառնում:
2014-ի դեկտեմբերի 17-ին ԱՄՆ-ն և Կուբան հայտնել էին ԱՄՆ-ի կողմից երկարամյա տնտեսական էմբարգոյից հետո երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու մտադրության մասին:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2015/03/12/us-cuba/1614782
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



