Կեցցե Շակիրան, նա Բաքվում ծածանեց հայկական դրոշ: ՈՒՌԱ~,ՈՒՌԱ~, ՈՒՌԱ~:
Մեր բարոյալքված գաղափարների ու արժեքների հերթական գլուխգործոցը: Չի կարելի էտքանտուզիկ լինել, որ հույսը դնել ինչ-որ պատահականոությունների վրա, որ ՀՈՊ ԲՈԼԻՎԻԱՅԻ ԴՐՈՇԸ ԹԱՐՍ ԲՌՆԵՑԻՆ, ԷՆ ԷԼ ՈՈՈՈՈՈՈՈՈՎ ՇԱԿԻՐԱՆ: Ու սա դարձավ մեր ամբողջ լրահոսի քննարկման առարկան, բազմաթիվ գյուղերում մատաղ արեցին Շակիրայի համար, Հայսատանի ծննդատներում ծնվեցին Շակիրաներ, մնում էր մի հատ էլ փողոց անվանակոչեինք, մեկ էլ Շակիրայի համար տուն- թանգարան սարքեինք, հետո էլ մտնեինք նույն էն հետևը, որ զարդարվել էր Կոլումբիայի թարս բռնած դրոշով, որ գա մի քանի օր էտ տանը ապրի: ԱՄՈԹ: Շակիրան չի, որ պետք է մեզ սենց ոգևորեր: Ու էս արդեն հոգեբանական խնդիր է դառնում, մանրուքներով ու խաբկանքներով չէ, որ պետք է ազգային ինքնագիտակցություն բարձրացնել:
Հ.գ. Գոնե հաշվել եք, թե Կլումբիայի ժողովուրդը ինչքան ուրախանալու առիթներ կարող է ունենալ, երբ մեր մարզիկները ինչ-որ տեղ ներկայանում են` դրոշն ուսերին:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/vahan.shirak/posts/539903939368923
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել