Գողական կրքեր Հունաստանում168.am-ը գրում է․

Ինչպես գրում է «Прайм Крайм»-ը, նախորդ շաբաթվա վերջին Հունաստանում տեղի ունեցած գողական հավաքի ժամանակ դադարեցվել են վերջերս «օրենքով գողի» կարգավիճակ ստացած 39-ամյա Գեորգի Մոդեբաձեի (Գիգա Օզուգեթսկի) լիազորությունները։ Գիգային կոչումից զրկելու հարցում մեծ դեր են խաղացել 80-ականների սերնդի քութայիսցի «օրենքով գողերը»՝ Շոթա Թևդորաձեն (Շոթիկո) և Գեորգի Էնդելաձեն (Տավա)։

Այս քայլով նրանք կասկածի տակ են դրել նաև Վաժա Բիգանիշվիլիի հեղինակությունը, ում նախաձեռնությամբ Գիգան «օրենքով գող» էր ճանաչվել։ Գործակալության տեղեկություններով՝ Գիգայի հակամարտությունը Տավայի և Շոթիկոյի հետ սկսվել է այս տարվա հունվարին։ Բանն այն է, որ գողական օրենքների համաձայն, որևէ մեկին «օրենքով գող» կնքելուց առաջ անհրաժեշտ է հարցնել այդ պահին հասանելի քրեական հեղինակությունների կարծիքը, կամ էլ կնքելուց հետո տեղյակ պահել նրանց։ Չնայած այն հանգամանքին, որ Շոթիկոն և Տավան այդ ժամանակ գտնվել են Հունաստանում, նրանց ոչ կանչել են, ոչ էլ տեղեկացրել այդ մասին։ Արդյունքում՝ Հունաստանում Գիգային հանդիպելով՝ այս երկուսը հայտարարել են, որ Գիգան «օրենքով գող» չէ, ծեծի են ենթարկել նրան և նրա միջոցով ողջույններ են փոխանցել Վաժային՝ դրդելով նրան պատասխան գործողությունների։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել