Armenpress.am-ը գրում է.
«Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային լրատվամիջոցների առաջին էջերին» գրքում տեղ գտած նկարները կներկայացվեն ՀԲԸՄ «Ասպետներ»ի նախաձեռնությամբ կազմակերպված ցուցահանդեսին: Այն տեղի կունենա 2015թ. ապրիլի 810ը Լոս Անջելեսի Skirball մշակութային կենտրոնում:
Այս մասին «Արմենպրես»ը տեղեկացավ Հայոց ցեղասպանության թանգարանինստիտուտի պաշտոնական կայքից: Եռօրյա ցուցահանդեսն ու «Ինչի ականատեսն էր աշխարհը մեկ դար առաջ» խորագրով դասախոսությունների շարքը բացառիկ հնարավորություն են համախմբելու բոլոր հայերին և ոչ միայն: Բոլոր միջոցառումներն անվճար են:
Ցուցահանդեսի մեկնարկը կսկսվի ՀԲԸՄ «Ասպետներ»ի նախագահ դոկտոր Հարութ Յաղսեզյանի և Հայոց ցեղասպանության թանգարանինստիտուտի տնօրեն դոկտոր Հայկ Դեմոյանի բացման խոսքով: Ապրիլի 9ին Ամստերդամի Պատերազմի, Հոլոքոսթի և ցեղասպանագիտության ինստիտուտի պրոֆեսոր դոկտոր Ուգուր Ումիթ Ունգյորը դասախոսություն կվարի Հայոց ցեղասպանության տնտեսական հետևանքների թեմայով: Ապրիլի 10ին տեղի կունենա «Ստիպողաբար իսլամացված հայերը» թեմայով քննարկումը, որը կվարի ՀԲԸՄ «Ասպետներ»ի նախկին նախագահ Գուրգեն Բերկսանլարը:
«Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային լրատվամիջոցների առաջին էջերին» գիրքը 260 էջանոց հատոր է, որը ներառում է էսքիզներ, նկարազարդումներ և լուսանկարներ՝ հրատարակված մի շարք միջազգային թերթերում 19րդ դարի վերջից մինչև 20րդ դարի սկիզբը: Լուսանկարները հիմնականում բնութագրվում են հայերեն և անգլերեն լեզուներով: Գիրքը հրատարակվել էր 2014թ. Երևանում: Դոկտոր Դեմոյանը գրում է. «Հայերի հետապնդումների մասին այս հրատարակումները, որ հայտնվել են եվրոպական և ամերիկյան թերթերի առաջին էջերին, հատկապես հետաքրքիր են և մատնանշում են ժամանակին Հայոց ցեղասպանության արդիականությունը և հայերի հետ կատարվածն իմանալու պատրաստակամությունը»: