Մշակույթի նախարարությունն առհասարակ մոռացել է իր ֆունկցիաների մասին և առաջին՝ մշնախին ընդհանրապես չի հետաքրքրում, թե ինչ է այդ պահին պահանջում կամ խնդրում ժողովուրդը։ Նրանք ուղղակի իրենց գործն են անում՝ քանդում են ու քանդում: Չեղավ մի նշանակալի մշակութային միջոցառում, որ այդ նախարարությունը կազմակերպի: Ուրիշները կազմակերպում են ու քաղաքավարությանը զոհ գնալով՝ իրենց պաստառներում Մշնախի անուն էլ են գրում:

Աֆրիկյանների շենքը բզիկ-բզիկ անելու ժամանակ մշնախը հետևողական էր, բայց եկել է վերականգնելու ժամանակը, նրանք չկան։ Դե հետևողական եղեք, որ այդ շենքը վերակառուցվի: Բազմաթիվ մշակութային արժեքներ ունեցող խաչքարեր կամ քանդակներ բերվեցին ռեստավրացման: Ինչո՞ւ մարդկանց չեք ասում՝ ի՞նչ եղան այդ մշակութային արժեքները, ռեստավրացվեցի՞ն, թե՞ պատահաբար կորան:

Այս նախարարության անգործության հետևանքով շատ հայկական տոներ ուղղակի մոռացության են մատնվում, շատ հայկական պարեր յուրացվում են մեր ոխերիմ «բարեկամների» կողմից: Ախպեր, եթե դուք չեք կարում ձեր գործով զբաղվեք, ասեք՝ չենք կարում, կներեք, մենք հասկանանք՝ ինչ ենք անում, թե չէ մշակութային հարուստ ժառանքություն ունենք, բայց նախարարություն չունենք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել