Newmag.am-ը գրում է․

«Եվրատեսիլ 2015»-ի համար ձևավորված հայկական «Genealogy» խմբի չորրորդ անունը ճապոնահայ երգչուհի և երգահան, Տոկիոյում բնակվող Ստեֆանի Թոփալյանն էր: Նա ելույթ կունենա Վիեննայում հայազգի 5 այլ տաղանդավոր մասնակիցների հետ: Այս պահին ստեղծագործական անձնակազմի հետ միասին Ստեֆանին ավարտել է տեսահոլովակի նկարահանման ու երգի ձայնագրման աշխատանքները և մեկնել հայրենի Տոկիո, բայց, վերադարձի պայմանով՝ կարևոր առաքելություն ունեն..: Շատերն այդպես էլ շատ բան չգիտեն նրա մասին:

Ճանապարհ, որ անցել է…

Ստեֆանի Թոփալյանը երգչուհի է, երգահան և դերասանուհի, ով Աոյամա Գակուին համալսարանի իրավագիտության բաժնի շրջանավարտ է: Շնորհված լինելով բնատուր արտիստիզմով՝  նա զգում էր, որ երգն է այն երազանքը, որի շուրջ կծավալի հետագա կյանքը: Ծնվել է ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում. հայրն ազգությամբ հայ է, մայրը՝ ճապոնուհի: Թեև Ստեֆանին այժմ բնակվում է Ճապոնիայում, նա հավատարիմ է հայկական արմատներին: Երգչուհին ասում է, որ հատկապես ընդգծված կապվածություն ունի տատիկի հետ, որը շատ պատմություններ է պատմել հայ ժողովրդի և հայկական մշակույթի մասին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել