Վերջերս անընդհատ ինձնից անկախ կարդում եմ մեր ժողովրդի պատմության վաղ շրջանն ու համոզվում, որ մենք ժամանակին ունեցել ենք վերընթաց շարժում, իսկ այնուհետև լուրջ անկում, ինչը հատկապես ցավագին է եղել, որովհետև հաջորդել է մեր զորության ամենամեծ դրսևորմանը՝ Տիգրան Բ-ի (Մեծ) թագավորությանը: Զարմանալիորեն հայ ժողովուրդը կրկին ոտքի է կանգնել պարթևների (պարսկական ցեղախումբ) օժանդակությամբ (ինչը հետաքրքիր հարց է, բայց այս ստատուսից դուրս), սակայն բուն Պարսկաստանում պարթևների անկումը և Սասանյան հարստության հաստատումն ընդհատել են այն: Մի քանի դար տևած մաքառումների արդյունքում ունեցել ենք Բագրատունիների ժամանակաշրջանի զարթոնք, ինչն ավարտվել է պարտությամբ և խոր ճգնաժամով, որը շարունակվել է մինչև մեր օրերը: Արցախյան գոյամարտն էր, որ ընդհատեց այն, ինչն էլ հույս է տալիս, որ մենք կարող ենք կրկին ունենալ վերընթաց շարժում: Մնում է գտնել այդ ուղին և կյանքի կոչել այն՝ Հայաստանում ներկայումս իշխող կլանի ղեկավարությամբ կամ ի հեճուկս դրա. չինմացինչի իմաստուն ծերուկ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել