
Շաուն Դիքսոնը մողեսների, օձերի ու սարդերի սիրահար է։ Նա փնտրում ու գտնում է այս թափառական սողուններին ու միջատներին և տեղափոխում նրանց իր տուն։ Այս երիտասարդը բնակվում է Չեշիրում։ Նա իր տանը պահում է 32 մողես, այդ թվում՝ մի քանի իգուանա ու քամելեոն։ Նա նաև 16 օձ է պահում իր տանը։
Սողունների մոլի երկրպագուն իր խնամարկյալներին լողացնում է իր լոգարանում ու շան պես կապած ման տալիս նրանց փողոցներում։ Այս երիտասարդը կենդանիների պրոֆեսիոնալ փրկարար է մասնագիտությամբ, սակայն ինչպես տեսնում եք, կենդանիներին փրկելն ու խնամելը նրա համար ոչ միայն մասնագիտություն է, այլև ապրելակերպ։
Կենդանիների հանդեպ սերը Դիքսոնի գեների մեջ։ Այս 24-ամյա երիտասարդի քեռին ևս իր տան մեջ իգուանաներ էր պահում։ Տեսնելով քեռու հոգատար վերաբերմունքը իգուանաների նկատմամբ՝ նա դեռևս մանկուց որոշեց շարունակել քեռու սիրած զբաղմունքը։
Միակ խնդիրն այն է, որ սարդերի ու սողունների պատճառով ոչ մի աղջիկ չի համաձայնվում լուրջ հարաբերություններ հաստատել ու ընտանիք կազմել Դիքսոնի հետ։ Քոլեջում սովորելու տարիներին նա ընկերուհի ուներ, սակայն այս տարօրինակ զբաղմունքի պատճառով նա կարճ ժամանակ անց բաժանվեց ընկերուհուց։ Այնուամենայնիվ, Դիքսոնը շատ չի նեղվում։ Նա ասում է.
Սողուններս իմ երեխաներն են։ Իմ կենդանիները մի ողջ աշխարհ արժեն ինձ համար։ Դժվար թե որևէ աղջիկ համակերպվի այն մտքի հետ, որ մենք պետք է մեր անկողինը կիսենք սողունների հետ։
![]() |
![]() |
Թեպետ Դիքսոնը մեծ հոգատարությամբ է վերաբերվում իր կենդանիներին, վերջիններս միշտ չէ, երբ նույնությամբ են պատասխանում նրան։ Նրանք խայթում են իրենց տիրոջը, սակայն վերջինս ներողամտորեն է մոտենում այդ խայթոցներին։
Այս մասին խոսելիս նա ասել է.
Նրանք վտանգավո՞ր են։ Այո՛։ Նրանք կարո՞ղ են խայթել։ Բերան ունեցող ցանկացած բան կարող է խայթել, անգամ մարդիկ, ուստի դա ինձ իսկապես չի մտահոգում։
Դե ինչ, երջանկություն մաղթենք այս բազմազավակ հայրիկին ու հուսանք, որ նա շատ չի տուժի իր զավակների խայթոցներից։
![]() |
![]() |