Ինքնասպան եղած 11-ամյա աղջիկը վերջին օրերին դպրոց չէր գնում. նոր մանրամասներArmlur.am-ը գրում է․

Քիչ առաջ Armlur.am-ը հայտնեց, որ Արմավիրի մարզի Այգեշատ գյուղում ինքնասպանություն է գործել 11-ամյա աղջնակ: Armlur.am-ի հետ զրույցում Այգեշատի Յու. Հովհաննիսյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Արմենակ Սարդարյանը հայտեց, որ վերջին մի քանի օրն անչափահաս աղջիկը հիվանդ էր հարբուխով, դպրոց չէր հաճախում:

Իսկ նրա կախված դին հայտնաբերել են մայրն ու հայրը: «Գյուղում հիվանդություններ են տարածված, նա էլ էր հիվանդացել: Ճիշտ է` առաջադիմությամբ չէր փայլում, սակայն իր ուժերի ներածին չափով սովորում էր: Երբեք որևէ մեկի հետ չէր կռվի, բոլորի կողմից սիրված, հարգված երեխա էր: Տարօրինակ բաներ չենք նկատել վերջին շրջանում նրա մոտ: Անգամ մտածում էինք, որ հնարավոր է` ինչ-որ կրոնական կառույցի անդամ լիներ, դրա ազդեցության տակ նման քայլի դիմեր, բայց դա էլ բացառեցինք, քանի որ գյուղում նմանատիպ կազմակերպություն միայն մի հատ կա, այն էլ այդպիսի սադիստական բաներ չի քարոզում: Սրանից բացի` այդ երեխայի ընտանիքը նրանց հավաքներին չի մասնակցում»,- ասաց մեր զրուցակիցը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել