Հոգևոր թեմաներով գրող ու ճանապարհորդող Տուի Անդերսոնը կիսվել է ներքին ուրախություն ձեռք բերելու իր գաղտնիքներով։
Զարմանալի է, սակայն կան մարդիկ, որ ունակ չեն դրական մտածել, ավելին՝ դրական մտքերը նրանց ստիպում են ավելի վատ զգալ։ Ինչևէ, ահա Անդերսոնի խորհուրդները։
1 Խորը շունչ քաշիր
Շնչիր ու արտաշնչիր, եթե ցանկանում ես լավ օր ունենալ։ Արա դա երկու անգամ։
2 Մեկ բաժակ ջուր խմիր
Այո, ընդամենը մեկ բաժակ ջուր խմելը սուպերառողջարար է։
3 Փակիր աչքերդ
Աչքերդ փակիր ու մի այնպիսի բան պատկերացրու, որից հաճույք ես ստանում, որն ուրախացնում է քեզ։ Ժպտա ու մի փոքր էլ բերանիդ ծայրերը բարձրացրու։
4 Երևակայիր...
...միայն մի վայրկյան ու հիշիր, որ «ի՞նչն է ինձ հետ ճիշտ»-ը ավելի տեղին հարց է, քան «ի՞նչն ինձ հետ այնպես չէ» հարցը։
5 Ձևացրու...
...որ իսկապես երախտապարտ ես այն մի բանի համար, որ ունես քո կյանքում։
6 Ձեռքդ դիր սրտիդ
Ձեռքիդ ջերմությունը զգա սրտիդ։ Սիրտը հրաշալի վայր է, ուր կարող ես գնալ, երբ դժվարանում ես հասկանալ միտքդ։
7 Մտածիր մի այնպիսի բանի մասին, որին սպասում ես
Մտածիր մի իրական բանի մասին, ինչպես օրինակ ինչ-որ մեկին տեսնելու մասին, ով քեզ ուրախացնում է կամ մտածիր փափուկ, թարմ անկողնու մեջ պառկելու, արձակուրդի և այլնի մասին։ Մի պահ դա պահիր մտքումդ...
8 Նայիր երկնքին
Հրաշալի բան է երկնքին նայելը, անկախ նրանից՝ այն կապույտ ու պարզ է, թե մութ ու ամպամած։ Այնտեղ անսահմանություն կա։ Ինչ-որ պարզ մի բան գտիր դրանով հիանալու համար։
9 Նոր միտք փորձիր
Անկախ նրանից՝ Աստծու հետ ես խոսում, տիեզերքի, թե քո ենթագիտակցության, փորձիր ասել. «խնդրում եմ, օգնիր վաղը մի փոքր ավելի լավը լինել»։