Պզոն դիմել է դեսպանատուն՝ Հայաստան մուտքի վիզա ստանալու համարShamshyan.com-ը գրում է․

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ «օրենքով գող» Արմեն Ղազարյանը՝ Պզոն, Հայաստան մուտքի վիզա ստանալու նպատակով դիմել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատուն: Մեր տեղեկություններով՝ եթե առաջիկա օրերին նա ստանա Հայաստան մուտք գործելու թույլտվություն, ապա, ինչպես ժողովուրդն է ասում՝ «կենացները քաղցրանալու են», որովհետև ԱՄՆ-ի մեր աղբյուրները հայտնում են, որ Պզոյի՝ Հայաստան գալու պատճառը Երևանի «Նուբարաշեն» բանտի ավտոկայանատեղիում տեղի ունեցած աղմկահարույց սպանություններն են, քանի որ Լևոն Ղազարյանը, ով ավելի շատ հայտնի էր «Երրորդմասցի Լյովիկ» մականվամբ, Պզոյի հորեղբոր որդին էր: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել