Operativ.am-ը գրում է.

Operativ.am-ը երեկ նյութ էր հրապարակել կապված «Երրորդմասցի Լյովիկ»-ի և նրա ընկերների` Մոսոյի և Դրոյի աղմկահարույց սպանությունների մասին: Արդեն նշել էինք, որ սպանությունն իրականացրել էին երրորդմասցիներ` «Գաստիկ»-ն ու իր ընկերները, որոնցից մեկի անունը «Ծըգլ» էր:Operativ.am-ի տեղեկություններով` «Գաստիկ»-ի մյուս ընկերոջ մականունը «Տլե» է:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք` «Գաստիկ»-ը  կոնֆլիկտ է ունեցել «Երրորդմասցի Լյովիկ»-ի հետ: Կոնֆլիկն ունեցել է իր տրամաբանական շարունակությունն առ այն, որ «Գաստիկ»-ն առևանգել է «Երրորդմասցի Լյովիկ»-ի ընկերներից մեկին և գցել շան բունը: Առևանգված անձն ազատվելով, պատմել է իր հետ տեղի ունեցածը, ինչն էլ ավելի է խորացրել արդեն առկա կոնֆլիկտը: Այս ամենը հանգեցրել է նրան, որ «Երրորդմասցի Լյովիկ»-ը որոշել է վրեժ լուծել ու ծեծի է ենթարկել «Գաստիկ»-ին` նրա տան դիմաց,  կնոջ և երեխայի աչքի առաջ:

Ծեծը հանգեցրել է նոր և առավել սուր վրեժխնդրության` սպանության: «Գաստիկ»-ն այդպիսով, չկարողանալով այսպես ասած կուլ տալ ծեծը, որոշել է իր ընկերների` «Ծըգլ»-ի և «Տլե»-ի հետ սպանել «Երրորդմասցի Լյովիկ»-ին և նրա ընկերներին` Դրոյին և Մոսոյին: 

Հիշեցնենք, որ մարտի 4-ին կրակոցներ են հնչել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ: Կրակոցների հետևանքով սպանվել էր երեք անձ՝ Թադևոսյան Դրաստամատ Հակոբջանի (Դրո) , Ղազարյան Լևոն Միհրանի («Երրորդմասցի Լյովիկ»), Նազարյանց Մեսրոպ Ալեքսանդրի (Մոսո): 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել