Life.panorama.am-ը գրում է.
ՀՀ առողջապահության նախարարին կից կոլեգիայի անդամների մասնակցությամբ հրավիրված խորհրդակցության ընթացքում որոշում է կայացվել Հայաստանի տարածքում բնակվող 1915թ. Հայոց ցեղասպանության ականատես-վերապրողներին բժշկական օգնության և սպասարկման հարցում աջակցելու նպատակով ձևավորել հանձնաժողով: Այս մասին հայտնում են ԱՆ մամուլի ծառայությունից:
Հանձնաժողովի նախագահ Գագիկ Միրիջանյանի գլխավորած բժշկական խումբը մարտի 10-ին այցելել է Հայոց ցեղասպանության երևանաբնակ ականատես-վերապրողներին:
Կատարվել են անհրաժեշտ բժշկական հետազոտություններ մասնավորապես` ներքին օրգանների ուլտրաձայնային հետազոտություն, էլեկտրասրտագրություն, ինչպես նաև արյան ընդհանուր և բիոքիմիական հետազոտություն:
Հետազոտությունների արդյունքների հիման վրա ականատես-վերապրողների բժշկական անձնագրեր կստեղծվեն: Բժշկական օգնության կարիք ունեցողները Երևանում կգտնվեն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական, իսկ մարզերում` մարազային բժշկական կենտրոնների մասնագետների մշտական հսկողության ներքո:
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալների, խորհրդականների, առանձնացված և կառուցվածքային ստորաբաժանումների, ինչպես նաև «Առողջապահության կազմակերպիչների միավորում» հասարակական կազմակերպության կողմից Երևանում և մարզերում վերոնշյալ սոցիալական խմբում ներգրավված անձինք կստանան անհրաժեշտ շարունակական բժշկական օգնություն, կկազմակերպվեն մասնագետների համայցեր:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



