Ladynews.am-ը գրում է.

Ճիշտ հագնվելու կարողությունը ենթադրում է լավ ճաշակ, վարվելակարգի պահպանում և դաստիարակություն: Ոճային կանայք ընտրում են ոչ թե աչք ծակող, այլ երբեմն անգամ պարզ, բայց նրբագեղ հագուստ:

Սակայն պատահում է և այնպես, որ ոճային կանայք ևս սխալվում են` պահի տակ բռնկվելով, ընկնելով գեղեցկուհի շիկահերի ազդեցության տակ, և գնում իրեր, որոնք բոլորովին չեն համապատասխանում նրանց ոճին, ճաշակին և կերպարին: Գործնական հանդիպման, ռոմանտիկ ընթրիքի, առաջին ժամադրության, նրա ծնողների հետ հանդիպման համար ճիշտ, համապատասխան հագուստի ընտրությունը նույնպես յուրահատուկ վարվելակարգ է: Կոշկին համապատասխան  շրջազգեստի ընտրությունը կամ հակառակը` նույնպես յուրահատուկ արվեստ է, որին պետք է տիրապետել:  

Ռոմանտիկ ընթրիք

600x580

Ի՞նչ հագնել, եթե դուր եկած տղամարդը, վերջապես, առաջարկել է միասին ընթրել ռեստորանում: Նույնիսկ ոճային կանայք ժամերով կկանգնեն իրենց լեցուն զգեստապահարանի առջև, գալով այն եզրակացության, որ հագնելու ոչինչ չկա: Կպարզվի, որ պահարանում կամ շապիկներ են` ընկերական խնջույքների համար, կամ սիրելի ջինսերը` ֆիլմի պրեմերայի համար, կամ սև, երկար, շրջազգեստ, որն առանց այդ էլ նիհար կազմվածքը դարձնում է ավելի բարակ: Երեկոյի համար նախապատվությունը պետք է տալ շրջազգեստին և բարձրակրունկներին: Գլխավորը, որ շրջազգեստը չլինի չափից դուրս նեղ և չխանգարի շարժումներին, քանի որ այդ դեպքում ինքնավստահությունը կորում է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել